Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»

Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»
20.11.2019 | 16:58

Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման» նորմանդյան ձևաչափով բանակցություններում՝ արևելքում 6 տարի շարունակվող զինված հակամարտությանը վերջ տալու համար: Վլադիմիր Զելենսկին, այս տարի ստանձնելով Ուկրաինայի նախագահի պաշտոնը, խոստացել է վերջ տալ պատերազմին, բայց որոշ քննադատներ նրան մեղադրում են Մոսկվային չափազանց շատ զիջումներ անելու մեջ:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ